Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Տոյվո Կլաարը քննարկել են Արցախում առաջացած հունամիտար ճգնաժամը

23 Հունվար, 2023 19:11
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Տոյվո Կլաարը քննարկել են Արցախում առաջացած հունամիտար ճգնաժամը

Հունվարի 23-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա հետևանքով առաջացած հունամիտար ճգնաժամը: Քարտուղար Գրիգորյանը կարևորել է միջազգային գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացումը` միտված Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելուն և արցախահայության էթնիկ զտումը կանխելուն:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին