Կարևոր իրադարձություններ

«Արմավիր» ՔԿՀ-ում հանձնուք ջրի շշում հայտնաբերվել է թմրանյութ

23 Հունվար, 2023 17:55
«Արմավիր» ՔԿՀ-ում հանձնուք ջրի շշում հայտնաբերվել է թմրանյութ

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են կասկածելի զանգվածի ներթափանցումը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով հիմնարկում ստացված օպերատիվ տեղեկությունները, հունվարի 20-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացու կողմից կալանավորված անձ Ա. Մ.-ի անվամբ բերված հանձնուքը:

Զննությամբ հանձնուքում առկա մեկ լիտր տարողությամբ ջրի պոլիէթիլենային շշում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող կասկածելի զանգված:

 

Լրահոս

Դիտել ավելին