Կարևոր իրադարձություններ

Թիվ 47 մանկապարտեզը վերակառուցվել ու վերաբացվել է (տեսանյութ)

23 Հունվար, 2023 20:00
Թիվ 47 մանկապարտեզը վերակառուցվել ու վերաբացվել է (տեսանյութ)

Թիվ 47 մանկապարտեզը Երևանի էներգաարդյունավետության ծրագրով վերակառուցվել ու վերաբացվել է: Շինարարության ընթացքում շենքը սեյսմիկ ամրացվել ու ջերմամեկուսացվել է, անցկացվել օդափոխման համակարգ: Տանիքին տեղադրվել են արևային վահանակներ, մանկապարտեզն այսօր ունի նաև արևային ջրատաքացուցիչ:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի վարկային և Արևելյան եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության դրամաշնորհային միջոցներով, որի ամենամեծ ներդրողն է Եվրամիությունը: Երևանի էներգաարդյունավետության ծրագիրը ֆինանսավորովում է նաև համայնքային բյուջեից: Առանձին դրամաշնորհ է տրամադրել ՄԱԶԾ-ի Կանաչ կլիմայի հիմնադրամը:

 

Լրահոս

Դիտել ավելին