Կարևոր իրադարձություններ

ԶԼՄ ներկայացուցիչներին է ներկայացվել հակակոռուպցիոն ոլորտում կատարված աշխատանքը

23 Հունվար, 2023 15:37
ԶԼՄ ներկայացուցիչներին է ներկայացվել հակակոռուպցիոն ոլորտում կատարված աշխատանքը

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ՝ Գլխավոր դատախազության, Բարձրագույն դատական խորհրդի, Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ համատեղ տեղի է ունեցել սեմինար՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, որին բացման խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը:

Անահիտ Աբրահամյանը նշել է, որ թեև հասարակությունը պետական մարմիններից պարբերաբար տեղեկացվում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող բարեփոխումների մասին, այնուամենայնիվ վերջիններիս կողմից հասարակության հետ համակարգված, թիրախային և նպատակային, շատ հաճախ՝ անմիջական հաղորդակցությանը մեծապես նպաստում են նաև լրագրողները: Լրագրողները նաև արդարության այն մարտիկներն են, որոնք մշտապես բարձրաձայնում են կոռուպցիոն արատավոր երևույթների մասին։

Բացման խոսքով հանդես է եկել նաև ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ղեկավարի տեղակալ Տաճատ Ստեփանյանը, ով ներկայացրել է ծրագրի մանրամասներն ու ընդգծել, որ նման միջոցառումների իրականացումը կարևոր է լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին