Կարևոր իրադարձություններ

Բաքուն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ վարում է բացահայտ ահաբեկչական քաղաքականություն

23 Հունվար, 2023 15:14
Բաքուն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ վարում է բացահայտ ահաբեկչական քաղաքականություն

Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 43-րդ օրվա տեղեկագիրը.

Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը:

Ցելսիուսի սանդղակով Արցախում -5 աստիճանի պայմաններում բնական գազի՝ վերջին օրերին արդեն որերորդ անգամ անջատումը հունվարի 21-ին մեկ անգամ ևս փաստում է, որ պաշտոնական Բաքուն Արցախի 120 հազար շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության նկատմամբ, անպատժելիության պայմաններում, վարում է բացահայտ ահաբեկչական քաղաքականություն։

Ավելի վաղ՝ հունվարի 9-ին, ադրբեջանական կողմի միջամտությամբ խափանվել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ էլեկտրագիծը՝ Արցախի բնակիչներին զրկելով նաև էլեկտրականության կայուն մատակարարման հնարավորությունից։ 

Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով, ինչը շարունակաբար աճելու միտում ունի։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին