Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի շուրջ հակամարտությունը բացահայտեց աշխարհակարգի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թուլությունը. Ճապոնիայի վարչապետ

23 Հունվար, 2023 12:17
Ուկրաինայի շուրջ հակամարտությունը բացահայտեց աշխարհակարգի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թուլությունը. Ճապոնիայի վարչապետ

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը բացահայտեց աշխարհակարգի թուլությունն իր ներկա վիճակում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեության թերությունները, քանի որ այն չկարողացավ դիմակայել մարտահրավերներին: Այս մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ ելույթ ունենալով խորհրդարանի ստորին պալատի լիագումար նիստում։

«Բացահայտվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեության թերությունները` ի պատասխան օրենքի գերակայության վրա հիմնված միջազգային խաղաղության կարգի մարտահրավերին, որն աջակցում էր խաղաղությանը, բացի այդ, ակնհայտ դարձավ միջազգային խաղաղության կարգի թուլացումը: Որոշ երկրներ օգտագործել են այս հնարավորությունը Ռուսաստանի հետ իրենց կապերն ամրապնդելու, էներգետիկ և այլ ոլորտներում գործնական օգուտներ քաղելու և միջուկային ու հրթիռային զարգացմանը նպաստելու համար»,- ասել է Քիշիդան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին