Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    426
    442

  • RUB

    5,42
    5,82

Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները

23 Հունվար, 2023 11:03
Քննարկվել են «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի շուրջ:Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։

Քննարկմանը մասնակցել են պետական այն մարմինների ներկայացուցիչները, ում կողմից նախագծերի շրջանառման ընթացքում ստացվել էին առաջարկություններ և դիտողություններ:

Աշխատանքային քննարկումը կազմակերպվել է հավաքագրելու համար բոլոր ներկայացված դիտարկումները, ինչպես նաև հաշվի առնելու նախագծի վերաբերյալ առարկություններն ու առաջարկությունները:

Քննարկմանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության, Անվտանգության խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Կենտրոնական բանկի, Պաշտպանության, Ներքին գործերի, Արտաքին իրավիճակների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Նախագծերով առաջարկվող կարգավորումների արդյունավետությունը, Նախագծերի ընդունման պայմաններում ակնկալվող հետևանքների շրջանակը և մի շարք այլ հարցեր:

Սույն քննարկմանը հաջորդելու է Նախագծի առավել լայն քննարկումը հանրային սեկտորի ներկայացուցիչների, մեդիափորձագետների և մասնագետների հետ, ովքեր այս կամ այն ձևաչափով իրենց կարծիքն են արտահայտել նախագծի վերաբերյալ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին