Կարևոր իրադարձություններ

15 զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացն ավարտվել է

23 Հունվար, 2023 10:56
15 զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացն ավարտվել է

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է, աճյունները փոխանցվել են ծնողներին։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում որեւէ անձ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։

«Ակտիվ քննությունը շարունակվում է։ Ինժեներասակրավորային վաշտի հետ առնչություն ունեցող մոտ երկու տասնյակ մարդ է հարցաքննվել, նրանցից բացի այլ անձինք նույնպես հարցաքննվել են»,– հայտնել է Աբրահամյանը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին