Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ կժամանի ՀՀ.
«Վերադարձ Երևան՝ հանդիպումների։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։
Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ հետագա ուղիները նախանշելու համար: ԵՄ նպատակը հայ-ադրբեջանական համապարփակ կարգավորումն է»։