Կարևոր իրադարձություններ

Իրականացվել է մարդասիրական բեռով ՌԴ խաղաղապահ զորախմբի մեկ ավտոշարասյան ուղեկցում Գորիս - Ստեփանակերտ երթուղով

23 Հունվար, 2023 00:17
Իրականացվել է մարդասիրական բեռով ՌԴ խաղաղապահ զորախմբի մեկ ավտոշարասյան ուղեկցում Գորիս - Ստեփանակերտ երթուղով

Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, ռուս խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն։

Նրանք շարունակում են բանակցել ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու շուրջ։

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մարդասիրական բեռներով բեռնված մեկ ավտոշարասյուն է անցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

 

Լրահոս

Դիտել ավելին