Կարևոր իրադարձություններ

Խաչանովն, առաջին անգամ դուրս գալով քառորդ եզրափակիչ, կրկին աջակցել է Արցախին (լուսանկարներ)

22 Հունվար, 2023 13:17
 Խաչանովն, առաջին անգամ դուրս գալով քառորդ եզրափակիչ, կրկին աջակցել է Արցախին (լուսանկարներ)

ՌԴ-ի դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։

Ինչպես հաղորդում է ArmSport. am-ը, հանդիպումից հետո նա կրկին տեսախցիկի վրա գրառում է կատարել՝ իր աջակցությունը հայտնելով Արցախին:

Նա գրել է՝ «Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong»՝ «Շարունակեք հավատալ մինչև վերջ։ Մնա՛ ուժեղ, Արցախ»։

Հիշեցնենք, որ նա նմանատիպ գրառում էր կատարել նաև նախորդ հանդիպումից հետո։

Իր կարիերայի ընթացքում Խաչանովն առաջին անգամ է դուրս գալիս Australian Open-ի քառորդ եզրափակիչ։

Այնտեղ նրա մրցակիցը կլինի Հուբերտ Հուրկաչ(Լեհաստան)-Սեբաստիան Կորդա(ԱՄՆ) զույգի հաղթողը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին