Կարևոր իրադարձություններ

Խաղաղությունը հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են. Աննա Հակոբյան (տեսանյութ)

22 Հունվար, 2023 11:46
Հեղինակ՝ Աննա Հակոբյան
Խաղաղությունը հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են. Աննա Հակոբյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Թեհրանում՝ «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարի» եզրափակիչ նիստում ելույթ է ունեցել։

«Այժմ, երբ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող կյանքի ճանապարհը փակված է Ադրբեջանի կողմից, երբ իմ 120 հազար հայրենակիցներ, գտնվելով լիակատար շրջափակման մեջ, երազում են բաղձալի խաղաղության մասին, կրկին ուզում եմ միասնականության կոչով դիմել Ձեզ:

Սիրելի՛ տիկնայք,

Եկեք հանուն խաղաղության վեհ նպատակի մեկտեղենք մեր ջանքերը, որոնք վստահաբար կլռեցնեն բոլոր արկերն ու թնդանոթները, փամփուշտներն ու զենքերը: Խաղաղությունը վերացական գաղափար չէ և հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Դիտել ավելին