Կարևոր իրադարձություններ

Մեքենան բախվել է արգելապատնեշին. արգելափակված վարորդը դուրս է բերվել

22 Հունվար, 2023 10:36
Մեքենան բախվել է արգելապատնեշին. արգելափակված վարորդը դուրս է բերվել

Հունվարի 22-ին, ժամը 05:18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ-ին «Opel G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և ավտոմեքենայի շարժիչի հատվածում կատարել հովացման աշխատանքներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին