Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանը տեսակցել է այրվածքներ ստացած զինծառայողներին

21 Հունվար, 2023 17:46
Սուրեն Պապիկյանը տեսակցել է այրվածքներ ստացած զինծառայողներին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ հունվարի 19-ին հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին տեսակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։

Բուժանձնակազմը պաշտպանության նախարարին մանրամասներ է ներկայացրել զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ:

Զրուցելով զինծառայողների հետ, նախարար Պապիկյանը նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում:

 

Լրահոս

Դիտել ավելին