Կարևոր իրադարձություններ

Կկատարվի հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար

21 Հունվար, 2023 15:03
Կկատարվի հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հունվարի 22-ին, հավարտ Սուրբ Պատարագի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։ Հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ հոգեհանգստյան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում։
 
Ս. Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին:
 

Լրահոս

Դիտել ավելին