Կարևոր իրադարձություններ

Երևանում տղամարդը հրկիզել էր փեսայի բնակարանը

21 Հունվար, 2023 20:39
Երևանում տղամարդը հրկիզել էր փեսայի բնակարանը
Հունվարի 20-ին, ժամը 17.48-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն 911 ծառայությունից հաղորդում էր ստացվել, որ Ադոնցի փողոցի հասցեներից մեկում բնակարան է այրվում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
 
Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից օպերատիվ խումբ էր մեկնել նշված հասցե:
 
Պարզվել է, որ 68-ամյա տղամարդը, լինելով ոչ սթափ վիճակում, հրկիզել էր դստեր ամուսնու բնակարանը:

 

68-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին:

Հրդեհը մարվել է:

Պատճառված վնասի չափը պարզվում է:

Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին