Կարևոր իրադարձություններ

ԵԽ-ում ՀՀ ներկայացուցչությունը հորդորել է Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի վճռի կատարման ուղղությամբ քայլեր ձեռնարկել

21 Հունվար, 2023 13:05
ԵԽ-ում ՀՀ ներկայացուցչությունը հորդորել է Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի վճռի կատարման ուղղությամբ քայլեր ձեռնարկել

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը թվիթերյան էջում հաղորդում է, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի նշած ժամանակավոր միջոցների կատարումն ապահովելու համար։

ԵԽ-ում փոխնախարարների խորհրդակցության ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն Արցախի համար բերում է ծանր հումանիտար հետևանքների։

 
 

Լրահոս

Դիտել ավելին