Կարևոր իրադարձություններ

ԿԸՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հնդկաստան

21 Հունվար, 2023 11:34
ԿԸՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հնդկաստան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հնդկաստան։ Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից։

Հնդկաստանի ընտրական հանձնաժողովի հրավերով հունվարի 23-ից 26-ը Նյու Դելիում ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները կմասնակցեն «Տեխնոլոգիաների օգտագործում և ընտրությունների ամբողջականություն» թեմայով միջազգային համաժողովին»։ Ծրագիրը ներառում է երկօրյա միջազգային համաժողով, որին հաջորդում են ընտրողների ազգային և Հանրապետության օրվա տոնակատարությունները։

ԿԸՀ նախագահի հետ Նյու Դելի կմեկնեն ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը և ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետի պաշտոնակատար Սեդաննա Մարգարյանը։

Նախորդ տարվա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը Հնդկաստանի ընտրական հանձնաժողովի կազմակերպած «Ընտրությունների կառավարման մարմինների դերը, շրջանակը և կարողությունը» թեմայով երկօրյա միջազգային համաժողովին մասնակցել էին ՀՀ ԿԸՀ անդամներ Արուսյակ Տերչանյանը և Սիլվա Մարկոսյանը

  
 

Լրահոս

Դիտել ավելին