«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» օրաթերթը գրում է.
««Փաստ» թերթի նախորդ համարի «Ի՞նչ նպատակ ունեն ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի ֆեյսբուքյան «մեմուարները»» հոդվածին արձագանքել է Մ. Համբարձումյանը՝ ուղարկելով ստորև ներկայացվող պատասխանը.
«Քաղաքականությամբ զբաղվելը ինձ չի՛ հետաքրքրել և չի՛ հետաքրքրում, բացի այդ՝ դրա համար բավարար պայմաններ են պետք: Տարբեր անանուն շրջանակներից իբր կարծիքներ հավաքելու փոխարեն ընդամենը կարելի էր հարց ուղղել ինձ ու ստանալ վերոհիշյալ պարզ պատասխանը: Խնդրում եմ հաշվի առնել, որ էջում գրառումներ կատարելը, գիրք հրատարակելը, գնահատականներ հնչեցնելը դա իմ իրավունքն է, և Դուք, որպես լրագրող, պետք է շահագրգիռ լինեք չլռելուս հարցում»»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: