Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    417,5
    433,5

  • RUB

    5,32
    5,72

Կարևոր իրադարձություններ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացուհու կիսաճիտք կոշիկի միջից փաթեթներ են հայտնաբերվել

20 Հունվար, 2023 20:24
«Նուբարաշեն» ՔԿՀ  տեսակցության եկած քաղաքացուհու կիսաճիտք կոշիկի միջից փաթեթներ են հայտնաբերվել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հունվարի 20-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Է. Մ.-ի մոտ եկած քաղաքացուհի Ա. Ե.-ին: Այս մասին հայտնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից։

Խուզարկությամբ վերջինիս կիսաճիտք կոշիկի միջից հայտնաբերվել են փաթեթներ, որոնց մեջ առկա են եղել թմրամիջոցներին նմանվող կասկածելի զանգվածներ՝ փաթեթների հետ միասին 2,8 և 3.5 գրամ քաշ կազմող, համապատասխանաբար՝ մուգ դարչնագույն, փոշենման և դեղնականաչավուն, բուսական զանգվածներ, ինչպես նաև՝ փաթեթների հետ միասին 4,2 գրամ և 3,1 գրամ քաշ կազմող, համապատասխանաբար՝ սպիտակ, բյուրեղանման և մուգ դարչնագույն մածուցիկ զանգվածներ:

Դեպքի շրջանակներում ժամը 12:20-ի սահմաններում խուզարկություն է իրականացվել նաև վերոնշյալ դատապարտյալի խցում, որի արդյունքում հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս, լիցքավորիչ և 5 զույգ ականջակալ:

Քաղաքացուհի Ա. Ե.-ն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

 

Լրահոս

Դիտել ավելին