Կարևոր իրադարձություններ

ԿԽՄԿ-ն Արցախից 4 քաղաքացու է տեղափոխել Երևան

20 Հունվար, 2023 16:46
ԿԽՄԿ-ն Արցախից 4 քաղաքացու է տեղափոխել Երևան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր Ստեփանակերտից 4 քաղաքացու է տեղափոխել Երևան, նրանք վերամիավորվել են ընտանիքների հետ:

Լաչինի ադրբեջանական արգելափակման հետևանքով հարյուրավոր ընտանիքներ դեռ շարունակում են բաժանված մնալ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի առաքելության մամուլի խոսնակ Էթերի Մուսայելյանը «Լուրերին» հայտնել է, որ կոմիտեն գնահատում է նման քաղաքացիների վիճակը, միջոցներ ձեռնարկում՝ հարազատների հետ նրանց վերամիավորումն ապահովելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին