Կարևոր իրադարձություններ

Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 3 զինծառայողի վիճակը կայուն ծանր է. փոխտնօրեն

20 Հունվար, 2023 13:55
Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 3 զինծառայողի վիճակը կայուն ծանր է. փոխտնօրեն

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 3 զինծառայողների առողջական վիճակի փոփոխության մասին խոսելը դեռ վաղ է՝ թե՛ դրական, թե՛ բացասական տեղաշարժի առումով:

«Լուրերին» Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը հայտնել է, որ նրանք դեռևս գտնվում են կայուն ծանր վիճակում, իսկ մեկը միացվել է արհեստական շնչառության ապարատին:

«Դա նախատեսվում էր՝ հաշվի առնելով շնչուղիների այրվածքը, քանի որ այտուցներ են առաջանում, որի պատճառով կարող է խանգարվել շնչառությունը:

Հետևապես անցել ենք արհեստական շնչառության, որոշ ժամանակ հետո, երբ այտուցները սկսեն իջնել, դուրս կգանք ինտուբացիայից»,-ասել է Բաբայանը:

Հիշեցնենք՝ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող:

 

 

Լրահոս

Դիտել ավելին