Կարևոր իրադարձություններ

14 տարեկան աղջիկներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

20 Հունվար, 2023 19:00
14 տարեկան աղջիկներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

Հունվարի 16-ին, ժամը 08.55-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սևան քաղաքի Զորավար Անդրանիկի հրապարակում վրաերթի էր ենթարկել 14 տարեկան երկու աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, վարորդը պատահարի վայրից դիմել էր փախուստի:

Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել էր «Մերսեդես» մակնիշի մեքենայի 35-ամյա վարորդը:

Նա հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին