Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Մասիսի տներից մեկի տանիքում

20 Հունվար, 2023 18:45
Հրդեհ՝ Մասիսի տներից մեկի տանիքում

Հունվարի 20-ին, ժամը 11։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։56-ին, մարվել՝ 12:17-ին:

Այրվել են էլեկտրական մալուխներ և տան տանիքի 1 քմ հատվածը:

 

Լրահոս

Դիտել ավելին