Կարևոր իրադարձություններ

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԱՄՆ-ի նահանգների հետ հարաբերությունների հետագա խորացմանը. փոխվարչապետ

20 Հունվար, 2023 12:26
Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԱՄՆ-ի նահանգների հետ հարաբերությունների հետագա խորացմանը. փոխվարչապետ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Չիպ Լեյթինենի գլխավորած պատվիրակությանը:

Փոխվարչապետ Խաչատրյանն իր խոսքում շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հետագա խորացմանը եւ զարգացմանը:

Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության ծրագրի առաջնայնությունները և բարձր գնահատել նախանշված բարեփոխումների իրականացման գործում ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը:

Չիպ Լեյթինենը շնորհավորել է փոխվարչապետին պաշտոնի ստանձման կապակցությամբ եւ վերահաստատել ամերիկյան կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

«Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանի կառավարությանն իրականացրած ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների, ինչպես նաեւ հակակոռուպցիոն օրակարգի վարման հարցերում»,- իր խոսքում նշել է հավատարմատարը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու հնարավորությունների եւ հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին