Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    421
    437

  • RUB

    5,39
    5,79

Կարևոր իրադարձություններ

Այսօրվանից Արցախում կարող են ձեռք բերել կտրոններով տրամադրվող ապրանքատեսակներ

20 Հունվար, 2023 10:04
Այսօրվանից Արցախում կարող են ձեռք բերել կտրոններով տրամադրվող ապրանքատեսակներ

Արցախի ԳԳԱ հիմնադրամը տեղեկացնում է, որ ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից մայրաքաղաքի և շրջանների բոլոր խանութներից։

«Տեղեկացնում ենք նաև, որ նշված ապրանքատեսակները առկա են լինելու նաև բոլոր համայնքների խանութներում և կարիք չկա, որպեսզի այս կամ այն համայնքի բնակիչները գնումները կատարեն շրջկենտրոնի կամ մայրաքաղաքի խանութներից։

Ավելորդ քաշքշուկից կուտակումներից խուսափելու համար, հաշվի առնելով նաև դիզվառելիքի պակասը ցանկալի է ,որպեսզի համայնքի բնակիչները գնումները կատարեն հենց համայնքում գտնվող խանութներից։

Խնդրում և հորդորում ենք գնումները կատարել առանց խուճապի և առանց միմյանց համար արհեստական բարդություններ ստեղծելու։

Հավաստիացնում ենք ,որ նշված ապրանքատեսակների քանակը ըստ շնչի տրամադրված կտրոններով ձեռք բերելու դեպքում կբավականացնի բոլորին ,ուստի,խուճապի մատնվելու և անհարկի գնումներ կատարելու կարիք չկա»,- հայտնում են ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից։

Արցախի մայրաքաղաքում և շրջաններում տրամադրվող ապրանքների ժամանակացույցը՝ ստորև:

 

 

Լրահոս

Դիտել ավելին