Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանն այցելել է Գեղարքունիքի զորամասի հրդեհից տուժած զինծառայողներին

19 Հունվար, 2023 22:09
Ալեն Սիմոնյանն այցելել է Գեղարքունիքի զորամասի հրդեհից տուժած զինծառայողներին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր այցելել է Այրվածքաբանության կենտրոնում գտնվող Գեղարքունիքի զորամասի հրդեհից տուժած զինծառայողներին։ 

 

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել է ԱԺ նախագահի խոսնակը։

ԱԺ նախագահին ուղեկցել է առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը։

Բժիշկները Սիմոնյանին տեղեկացրել են, որ 2 զինվորների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկինը՝ ծանր։ Սիմոնյանը հիվանդանոցում զրուցել է նաև այրվածքներ ստացած զինվորներից մեկի ծնողների հետ և պատրաստակամություն հայտնել աջակցել ցանկացած հարցում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին