Կարևոր իրադարձություններ

Ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, ՀՀ կառավարությանը և ժողովրդին. ԻԻՀ ԱԳՆ խոսնակ

19 Հունվար, 2023 18:50
Ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, ՀՀ կառավարությանը և ժողովրդին. ԻԻՀ ԱԳՆ խոսնակ

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ խոսնակ Նասեր Կանանին թվիթերյան գրառմամբ ցավակցել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զորամասում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ: Նա մասնավորապես գրել է․

«Խորին ցավ հայտնելով ՀՀ ՊՆ զորամասում բռնկված հրդեհի դեպքի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է 15 անձ, և ևս մի քանիսը վիրավորվել են, ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, ՀՀ կառավարությանը և ժողովրդին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին»։

 

Լրահոս

Դիտել ավելին