Կարևոր իրադարձություններ

Վիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են. այս պահին կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակ

19 Հունվար, 2023 16:13
Վիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են. այս պահին կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակ

«Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին զինվորական բժիշկները վիրահատել են: Այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում»,-այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Ավելի վաղ «Արարատ» ԲԿ-ի տնօրենն էլ հայտնել էր, որ վիրավորված պայմանագրային զինծառայող Ենոք Շահվերդյանի վիրահատությունը բարեհաջող է անցել: Նա տեղափոխվել է Մուրացանի անվան զինվորական հոսպիտալ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հակառակորդը Երասխի ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը, որի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել:

 

Լրահոս

Դիտել ավելին