Կարևոր իրադարձություններ

Արմեն Գրիգորյանը հնդիկ գործընկերոջն է ներկայացրել ԼՂ-ում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը

19 Հունվար, 2023 15:29
Արմեն Գրիգորյանը հնդիկ գործընկերոջն է ներկայացրել ԼՂ-ում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը

Հունվարի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտագային իրավիճակը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամն իր բոլոր հետևանքներով:
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան և առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: 

 

Լրահոս

Դիտել ավելին