Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ցավակցություն է հայտնել զորամասում տեղի ունեցածի կապակցությամբ

19 Հունվար, 2023 15:14
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ցավակցություն է հայտնել զորամասում տեղի ունեցածի կապակցությամբ

ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայթինեն ցավակցություն է հայտնել զորամասերից մեկում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

«Հայաստանում ԱՄՆ դեսպանության անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այսօր հայկական զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին։

Այս ծանր պահին մենք մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին»,- գրել է Չիփ Լայթինեն։

 

Լրահոս

Դիտել ավելին