Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների ընտանիքներին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

19 Հունվար, 2023 12:04
Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների ընտանիքներին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը ցավակցական ուղերձ է հղել․

«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների ընտանիքներին, ընկերներին և ծառայակիցներին։

Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Նախնական տվյալներով, հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին