Կարևոր իրադարձություններ

Երասխի դիրքում զինվոր է վիրավորվել. ՊՆ

19 Հունվար, 2023 13:44
Երասխի դիրքում զինվոր է վիրավորվել. ՊՆ

Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն:Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին