Կարևոր իրադարձություններ

Բլինքենը Փաշինյանի հետ քննարկել է Ադրբեջանի հետ բանակցությունները վերսկսելու քայլերը. Փրայս

19 Հունվար, 2023 13:32
Բլինքենը Փաշինյանի հետ քննարկել է Ադրբեջանի հետ բանակցությունները վերսկսելու քայլերը. Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Պետքարտուղարը ողջունել է վարչապետի հավատարմությունը խաղաղությանը: Կողմերը քննարկել են Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունները վերսկսելու քայլերը։

Պետքարտուղարը խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ, որը պայմանավորված է Լաչինի միջանցքի շրջափակմամբ։

Նա նաև վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ աջակցելու կայուն խաղաղությանը և մեր ամուր բազմակողմանի երկկողմ հարաբերություններին ուղղված ջանքերին»,- ասված է Փրայսի հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին