Կարևոր իրադարձություններ

Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից երկու հիվանդ տեղափոխվել է ՀՀ

19 Հունվար, 2023 13:05
Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից երկու հիվանդ տեղափոխվել է ՀՀ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երկու հիվանդներ՝ «Հղիություն I, 34 շաբաթական, արգանդի միոմա, վիճակ ստամոքսի մասնահատումից հետո, տարիքավոր առաջնածին, ճարպակալում IV աստիճան» և «Ողնաշարի L4-L5 միջողային սկավառակի ճողվածք՝ ցավային համախտանիշով»ախտորոշումներով, այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 36 հիվանդ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին