Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    419
    435

  • RUB

    5,41
    5,81

Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ցավակցել է ՀՀ վարչապետին՝ զորամասում տեղի ունեցածի առթիվ

19 Հունվար, 2023 12:12
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ցավակցել է ՀՀ վարչապետին՝ զորամասում տեղի ունեցածի առթիվ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ցավակցություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունվարի 19-ի գիշերը հրդեհի ժամանակ հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ։ 

«Հարգելի Նիկոլ Վովաևիչ,

ՀԱՊԿ քարտուղարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում հունվարի 19-ի գիշերը զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 15 զինծառայողների մահվան կապակցությամբ։ Խոր վշտով ստացանք զինծառայողների ողբերգական մահվան լուրը։ Մենք կիսում ենք զոհվածների ընտանիքների, հարազատների և ընկերների հետ անդառնալի կորստի դառնությունը։ Աջակցության խոսքեր ենք փոխանցում նրանց այս դժվարին պահին։

Վիրավորներին և տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին