Կարևոր իրադարձություններ

5 լիտրանոց տարայով փորձել են բենզին լցնել վառարանի մեջ. Փաշինյանը՝ զորամասի հրդեհի մասին

19 Հունվար, 2023 11:57
5 լիտրանոց տարայով փորձել են բենզին լցնել վառարանի մեջ. Փաշինյանը՝ զորամասի հրդեհի մասին

Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել հրդեհված ինժեներասակրավորային վաշտում հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ։

«2022-ի դեկտեմբերի 21-ին ԶՈւ ԳՇ պետը ստորագրել է 14 ԳՇ կարգադրությունը՝ «ԶՈւ–ում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին»։ Այնտեղ հստակ հրահանգ է տրված, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար։

7-րդ կետում նշվում է, որ պետք է խստիվ արգելել վառարանների համար բենզինի և դյուրավառ հեղուկների կիրառումը։ Այսինքն`այս հրամանի պրիմիտիվ պահպանումը թույլ կտալ չունենալ այս դեպքը։ Բայց մենք պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև փորձ է արվել վառարանն օգտագործելու համար 5 լիտրանոց տարան բացել և լցնել վառարանի մեջ։

Այրվել է ոչ միայն վառարանը, հրդեհն անցել է վառարանը միացնել փորձող սպային, ինքնապաշտպանական բնազդից ելնելով՝ 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ»,–ասել է նա։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին