Կարևոր իրադարձություններ

Խորը ցավով տեղեկացա Գեղարքունիքում տեղի ունեցած ողբերգության մասին. Ռուբեն Վարդանյան

19 Հունվար, 2023 10:53
Հեղինակ՝ Ռուբեն Վարդանյան
Խորը ցավով տեղեկացա Գեղարքունիքում տեղի ունեցած ողբերգության մասին. Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ցավակցել է գիշերը զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին։

«Խորը ցավով տեղեկացա այս գիշեր Գեղարքունիքի մարզում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած սարսափելի ողբերգության մասին, որի հետևանքով ունենք ցավալի կորուստներ։

 

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, կիսում եմ նրանց վիշտը»,-գրել է Վարդանյանը։

Հիշեցնենք, որ գիշերը Գեղարքունիքի զորամասերից մեկի ինժեներասակրավորական վաշտի զորանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։

 

Լրահոս

Դիտել ավելին