Կարևոր իրադարձություններ

Հնարավոր է Եվրոպական խորհդարանի բանաձև ընդունվի. Արուսյակ Ջուլհակյան

19 Հունվար, 2023 10:17
Հեղինակ՝ Արուսյակ Ջուլհակյան
Հնարավոր է Եվրոպական խորհդարանի բանաձև ընդունվի. Արուսյակ Ջուլհակյան

ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եվրոպական խորհրդարանում ավարտվեց «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» հարցի քննարկումը, որի արդյունքում վաղը հնարավոր է՝ ընդունվի Եվրոպական խորհրդարանի բանաձև:

Խորհրդարանի մեր գործընկեր պատգամավորները շատ կոշտ ելույթներով անդրադարձան Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամին՝ պահանջելով անհապաղ բացել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը:

Այսօր ավելի վաղ Եվրոպական խորհրդարանը ընդունել էր 2022թ. Արտաքին և անվտանգային քաղաքականության կատարմանն առնչվող իր տարեկան զեկույցը, որում նույնպես անդրադարձ էր արվել Լեռնային Ղարաբաղի հարցին, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակման պատճռներին և հետևանքներին:

«Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչի նպատակն է հումանիտար ճգնաժամ ստեղծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Խորհրդարանը պահանջում է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին