Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ նպատակ ունեն ԱԱԾ նախկին տնօրենի ֆեյսբուքյան «մեմուարները». «Փաստ»

19 Հունվար, 2023 09:40
Ի՞նչ նպատակ ունեն ԱԱԾ նախկին տնօրենի ֆեյսբուքյան «մեմուարները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը մերթընդմերթ ակտիվանում է սոցցանցերում, իսկ վերջին օրերին գրառումներ է կատարում Ֆեյսբուքի իր էջում, որն ավելի շատ «մերմուարներ» է հիշեցնում: Այս «ժանրի» համբարձումյանական գրառումները շատերի շրջանում, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք են տվել։ Ըստ նույն սոցիալական հարթակներում տեղ գտած արձագանքների, շատերն են զարմացած, որ ԱԱԾ երկարամյա ծառայողը, ըստ էության, հանդես է գալիս կարևոր իրադարձությունների շուրջ մակերեսային, պարզունակ, երբեմն նաև հակասական դատողություններով:

Սա մարդկանց շրջանում տարակուսանք է առաջացնում թե՛ այդ դատողությունների հեղինակի, թե՛ գրառումների նպատակների վերաբերյալ: «Փաստ» թերթի տեղեկություններով, Միքայել Համբարձումյանը առաջիկայում ցանկանում է քաղաքական հայտ ներկայացնել, և նրա ժամանակ առ ժամանակ ակտիվացումը տարբեր հարթակներում բխում է այդ նպատակներից։
 
Ի դեպ, մեզ հետ զրույցում մի քանի քաղաքագետներ նորմալ էին համարում, որ ցանկացած ոք կարող է քաղաքական հայտ ներկայացնել: Նրանք պարզապես տարօրինակ էին համարում, որ Համբարձումյանը փորձում է այդ դաշտում «հաստատվել» այլոց հաշվին»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին