Կարևոր իրադարձություններ

Անլրջությունը նոր աղետների առաջ է կանգնեցնում. «Փաստ»

19 Հունվար, 2023 09:00
Անլրջությունը նոր աղետների առաջ է կանգնեցնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, որ Ադրբեջանը ոչ մի պայմանավորվածություն չի կատարում, այդ թվում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ո՛չ նորություն է, ո՛չ զարմանալի։ Այդ երկրից ու ռազմական հանցագործ իր ղեկավարից այլ բան դժվար է սպասել: Վերջինս բացեիբաց ցույց է տալիս, որ իրենց նպատակն Արցախի վերջնական հայաթափումն է։ Դրա համար էլ Ալիևը հայտարարել էր, թե Լաչինի միջանցքը բաց է, ով չի ցանկանում ապրել Ադրբեջանի իրավասության տակ, կարող է հեռանալ։ Միայն բթամիտների համար կարող է պարզ ու հասկանալի չլինել, որ արցախցիները չեն ցանկանում գործ ունենալ Ադրբեջանի հետ: Այբբենարանային ճշմարտություն է, որ եթե անվտանգության միջոցներն ու ռուս խաղաղապահները չլինեն, ապա արցախահայության ներկայացուցիչներից յուրաքանչյուրի գլխավերևում կախված է լինելու դաժան հաշվեհարդարի վտանգը։

Իսկ Ադրբեջանում, որտեղ ընդունված է քնած մարդուն կացնահարողին հերոսացնել, ուղղակի խրախուսվում են արցախահայության նկատմամբ հանցագործությունները։ Դրա հետ մեկտեղ Ադրբեջանն արդեն խոսում է Արցախի զինաթափման ու խաղաղապահների հեռացման մասին, որը նշանակում է, թե Արցախում էթնիկ զտում ու ցեղասպանությունն ուղղակի ժամանակի հարց կլինեն այդ պայմաններում։ Արցախից ձեռք քաշելով «ամեն ինչ» չի ավարտվելու։

Թշնամական երկրի նկրտումները շարունակվելու են Հայաստանի նկատմամբ։ Պատահական չէ, որ Ալիևը ավելի հաճախ է սկսել խոսել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» փախստականների վերադարձի մասին։ Այդ կերպ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության առաջ լեգիտիմացնել Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան։ Չէ՞ որ միջազգային հանրությունը, որպես կանոն, ողջունում է փախստականների վերադարձի կազմակերպումը։ Սակայն վիճակագրական տվյալները վկայում են, որ Հայաստանից հեռացել է առավելագույնը 150 հազար ադրբեջանցի, իսկ Ադրբեջանից հեռացել է մոտ կես միլիոն հայ: Այս պարագայում մենք էլ կարող ենք պահանջել մոտ կես միլիոն հայ փախստականների վերադարձն Ադրբեջան։ Հասկանալի է, որ ոչ մի հայ չի ցանկանա վերադառնալ թշնամական երկիր»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին