Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Վարդանյանի հրաժարականի թեման չի փակվել. «Հրապարակ»

19 Հունվար, 2023 08:45
Ռուբեն Վարդանյանի հրաժարականի թեման չի փակվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Չնայած Ռուբեն Վարդանյանի եւ Արայիկ Հարությունյանի հարաբերություններն արտաքուստ թեւակոխել են խաղաղ կարգավորման փուլ, սակայն Արցախի աղբյուրներն ասում են, որ դա թվացյալ է։ Շարունակում են Ռուբեն Վարդանյանի ազատման հարցով Արայիկ Հարությունյանի վրա ճնշումներ գործադրել, եւ Արցախում չեն բացառում, որ ինչ-որ պահի ԱՀ նախագահը կընկրկի։

Մենք գրել էինք, որ, ի թիվս այլ պահանջների, պետնախարարի հրաժարականը եւս ներառված է Լաչինի ճանապարհը բացելու  Ադրբեջանի պահանջագրում։ Եվ չնայած Արցախի իշխանությունները մերժել են կատարել այդ պահանջները, որոնց մեջ մտնում են նաեւ  սահմանային անցակետում ռենտգեն-սկաների տեղադրումը եւ ադրբեջանական սահմանապահի ներկայությունը, ինչպես նաեւ Արցախի ՊԲ-ի ամբողջական զինաթափումը եւ հանքերի շահագործման դադարեցումը, սակայն Ադրբեջանն առավել կարեւորում է Վարդանյանի հեռացումը։

Այստեղ համոզված են, որ գործարարն Արցախ է գործուղվել Կրեմլի կողմից, եւ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգից ձեռք քաշած ՌԴ իշխանությունները փորձում են նրա միջոցով ապահովել իրենց ներկայությունը Հարավային Կովկասում։

Հիշեցնենք, որ, ըստ հավաստի աղբյուրների, Պուտինը «Դվին» համալիրում հանդիպման ժամանակ Փաշինյանին եւ Արայիկ Հարությունյանին ուղիղ տեքստով ասել է, որ Ռուբեն Վարդանյանին ինքը չի գործուղել՝ երբ ուզում են, կարող են ազատել պաշտոնից»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին