«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայաստանում գտնվող արցախցի 19 երեխա վերադարձել է Արցախ: Այս տեղեկությունը բավականին մեծ ոգևորություն էր առաջացրել թե՛ Արցախում, թե՛ Երևանում: Սակայն շուտով պարզվեց, որ այդ երեխաների տեղափոխումը, մեղմ ասած, առանց միջադեպերի չի անցել: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրեց, որ Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետև, մեքենային է մոտեցել քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած 10-15 ադրբեջանցի՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։
Արցախյան մեր աղբյուրները փոխանցում են, որ Արցախի իշխանության մեջ հակասություններ են եղել՝ մասնավորաբար թե՛ ուշ ժամի առումով, թե՛ միայն Սյունիքում մնացած, այլ ոչ թե Հայաստանում գտնվող բոլոր երեխաներին տեղափոխելու որոշման, թե՛ այդ գործընթացի կազմակերպչական դետալների հետ կապված»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: