Կարևոր իրադարձություններ

Զորամասի կացարանում հրդեհ է բռնկվել. կան տուժած զինծառայողներ

19 Հունվար, 2023 07:56
Զորամասի կացարանում հրդեհ է բռնկվել. կան տուժած զինծառայողներ

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են:

ՊՆ մամուլի խոսնակի փոխանցմամբ`նախնական տվյալներով` ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

 

Լրահոս

Դիտել ավելին