Կարևոր իրադարձություններ

Մտահոգություն եմ հայտնել Արցախում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ. Բլինքեն

19 Հունվար, 2023 00:09
Մտահոգություն եմ հայտնել Արցախում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան միկրոբլոկում մանրամասներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի հետ զրույցից:

«Վարչապետ Փաշինյանի հետ խոսել եմ Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղ քննարկումները վերսկսելու քայլերի մասին՝ երկու երկրների միջև կայուն խաղաղության միակ ճանապարհը։ Ես նաև խոր մտահոգություն հայտնեցի Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ»-գրել է պետքարտուղարը։

 

Լրահոս

Դիտել ավելին