Կարևոր իրադարձություններ

ԵՄ լիարժեք դիտորդական առաքելության սահմանման պարագայում աջակցող դերակատարում կունենանք. Միրզոյան

18 Հունվար, 2023 17:47
 ԵՄ լիարժեք դիտորդական առաքելության սահմանման պարագայում աջակցող դերակատարում կունենանք. Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խոսել է Հայաստանում ԵՄ առաքելության մասին։

«Ուզում եմ հայկական կողմի գնահատանքը հնչեցնել ԵՄ դիտորդական առաքելության իրականացման կապակցությամբ: Այս առաքելությունը կարևոր գործառույթ կատարեց Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանին լարվածության աճի կամ հետագա էսկալացիայի կանխման գործում:

Ավելորդ է նույնիսկ նշել, որ մենք նոր, լիարժեք դիտորդական առաքելության սահմանման պարագայում միայն աջակցող ու կառուցողական դերակատարում կունենանք: Անշուշտ դրական ենք վերաբերվում այդ քննարկմանը, դրական կվերաբերվենք, եթե այդպիսի որոշում ընդունվի Եվրոպական միության կողմից: Տեղում լայն համագործակցություն կհաստատենք նրանց հետ»,- նշել է Միրզոյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին