Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական կողմն է դադարեցրել պայմանագրի տեքստի քննարկումները. ԱԳ նախարար

18 Հունվար, 2023 17:38
Ադրբեջանական կողմն է դադարեցրել պայմանագրի տեքստի քննարկումները. ԱԳ նախարար

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրին։

«Լաչինի միջանցքի ապօրինի փակումից հետո մենք չմասնակցեցինք Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը, որը ենթադրաբար պետք է շարունակեր խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումները:

Միևնույն ժամանակ, մենք մեր խմբագրական առաջարկներն ենք ներկայացրել ադրբեջանական կողմին: Այժմ սպասում ենք նրանց արձագանքին. մեկ ամիս է, որ որևէ արձագանք չունենք»,- ասել է նա:

Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմն է դադարեցրել պայմանագրի տեքստի քննարկումները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին