Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի հնչեցրած հայտարարությունները նպատակ ունեն ստեղծել էսկալացիա. ՀՀ վարչապետ

18 Հունվար, 2023 17:25
Ադրբեջանի հնչեցրած հայտարարությունները նպատակ ունեն ստեղծել էսկալացիա. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է միջազգային հանրության ընկալմանը՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Ադրբեջանի հնչեցրած հայտարարությունները պրովոկացիոն բնույթ ունեն և նպատակ ունեն ստեղծել էսկալացիա։

Այդ հայտարարություններին մեր ճիշտ արձագանքն է, որ պետք է տարածաշրջանում կայունության որոշակի գործոն հանդիսանա։ Մենք հստակ հայտարարում ենք, որ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման։

Միջազգային հանրությունն է արձանագրում, որ Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար»,- ասել է վարչապետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին