Կարևոր իրադարձություններ

Այս անգամ ևս հրավեր եմ ստացել մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին. Արարատ Միրզոյան

18 Հունվար, 2023 17:18
Այս անգամ ևս հրավեր եմ ստացել մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին. Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում հայտարարել է, որ կրկին կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

«Ինչպես անցած տարի, այս անգամ ևս ես Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հրավեր եմ ստացել մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

Ըստ ամենայնի՝ կմասնակցեմ այդ ֆորումին, որտեղ ենթադրաբար նաև կլինի հանդիպում և քննարկում: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է նաև երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և ավելի կոնկրետ առարկայական արդյունքների հանգեցնելու համար»,- նշել է Միրզոյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին