Կարևոր իրադարձություններ

Քննարկվում է ՀՀ-ում վրացերենի, Վրաստանում էլ հայերենի ուսուցման որակի բարելավման թեման. Փաշինյան

18 Հունվար, 2023 17:10
Քննարկվում է ՀՀ-ում վրացերենի, Վրաստանում էլ հայերենի ուսուցման որակի բարելավման թեման. Փաշինյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նախորդ տարի Վրաստան ավելի շատ էլեկտրաէներգիա է արտահանվել Հայաստանից, քան նախորդ 10 տարիներին միասին վերցրած: 

«2019 թվականին Վրաստանի վարչապետն այցելել էր Հայաստան, մեր հանդիպմանը հաջորդած բրիֆինգի ժամանակ հայտարարեցինք, որ խնդիր ենք դնում, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում առևտրաշրջանառությունը հասցնենք 1 միլիարդ դոլարի: Հիմա արդեն մենք հաստատ շատ մոտեցել ենք կամ հատել ենք»,- նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հիմա քննարկվում է Հայաստանում վրացերենի, Վրաստանում էլ հայերենի ուսուցման որակի բարելավման թեման:

 

 

Լրահոս

Դիտել ավելին